24.11.2024
ԱՄՆ-ն այլեւս շահագրգռված չէ Եվրոպայի անվտանգությունն ապահովելու հարցում. Յունկեր
prev Նախորդ նորություն

Իսպանիայի Վալենսիա քաղաքը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդը նախօրեին բանաձև է ընդունել, որով ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։


Բանաձևով դատապարտվում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը և կոչ է արվում Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, նաև Թուրքիային հետևել իրենց օրինակին։


Նշենք, որ հունիսի 5-ին Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձև էր ընդունել նաև իսպանական Սուեկա քաղաքը, որը ընդգրկված է Վալենսիա ինքնավար համայնքի կազմում: