24.11.2024
ԻՊ-ը Կենտրոնական Ասիայի և ՌԴ հարավային շրջանների ապակայունացում է ծրագրում. Պուտին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն այլեւս շահագրգռված չէ Եվրոպայի անվտանգությունն ապահովելու հարցում. Յունկեր

ԱՄՆ-ն այլեւս շահագրգռված չէ Եվրոպայի անվտանգությունն ապահովելու հարցում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, հաղորդում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է ակտիվացնի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցությունը։

«Մեր (ԱՄՆ-ի հետ) տարաձայնութունները ՆԱՏՕ-ում չի կարելի որպես հարմար առիթ օգտագործել Եվրոպայի ջանքերը վիճարկելու համար։ Մենք այլ ելք չունենք։ Մենք պետք է պաշտպանենք մեր շահերը Մերձավոր Արեւելքում, կլիմայի փոփոխության եւ առեւտարական համաձայնագրերի հարցերում»,- ասել է Յունկերը։