23.11.2024
Ուորլիք. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման ժամկետը հայտնի չէ
prev Նախորդ նորություն

Օհանյան. ԶՈւ-րի ղեկավար կազմում փոփոխությունների որոշումը կայացվում է ռազմա-քաղաքական մակարդակում

ՀՀ ԶՈւ-ի գլխավոր շտաբի ղեկավարությունում կադրային փոփոխությունների մասին որոշումը կայացվում է ռազմա-քաղաքական մակարդակում: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը կնշանակվի ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

«Հենց որ այդպիսի որոշում կայացվի մենք անմիջապես կտեղեկացնենք հասարակությանը», - նշել է Սեյրան Օհանյանը: Նախարարը կարծում է, որ նմանատիպ որոշումները պետք է դիտարկել ծառայողական աստիճանակարգում պրոֆեսիոնալ զինվորականների աճի կոնտեքստում: «Իսկ խոսակցություններն այն մասին, որ այս կամ այն պաշտոնական անձերը Ղարաբաղից տեղափոխվում են Հայաստան այնքան էլ տեղին չեն», - հավելել է նախարարը:

Հիշեցնենք, որ Հակոբյանը վերջերս ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նրան առաջարկվել է արդյոք ՀՀ ԶՈւ գլխաովր շտաբի պետի պաշտոնը, նշել է, որ զինվորականներին չեն առաջարկում պաշտոն՝ նրանց նշանակում են: