22.11.2024
Օհանյան. ԶՈւ-րի ղեկավար կազմում փոփոխությունների որոշումը կայացվում է ռազմա-քաղաքական մակարդակում
prev Նախորդ նորություն

Բիբինը մեղադրել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ի կուտակած պարտքերի համար

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության տնօրեն Եվգենի Բիբինն էլեկտրաէներգիայի սկակագների թանկացման և ՀԷՑ-ի կուտակած պատքերի անուղղակի մեղավորն է համարել Հայաստանի կառավարությանը, ով ժամանակին չի կատարել "շուկայական արդար բարեփոխումներ" համակարգում:

Այսօր Հայաստանի էլցանցերի սահմանած սակագները բնակչության համար կազմում են ցերեկային ժամերին մեկ կիլովատ ժամի համար՝ 41.85 դրամ, իսկ գիշերը՝ 31.85: Մայիսի 8-ին Հայաստանի էլցանցերի ներկայացրած հայտում սակագները պետք բարձրանան մինչև 58 և 48 դրամ համապատասխանաբար: Ընկերությունը կուտակել է 250 միլիոն դոլարի պարտք:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը արդարացված (սակավաջրություն, դրամի արժեզրկում դոլարի նկատմամբ և այլն) է համարել այդ պարտքերի մոտ 30 տոկոսը, մնացածը, նրա խոսքով, համակարգում վատ կառավարմամբ է պայմանավորված:

«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն այսօր հարկադրված միջոց է: Այսպիսի լուրջ աճից կարելի էր խուսափել, եթե պետությունը ժամանակին ընդուներ որոշումներ շուկայում հաշվեկշռի խախտման մասով։ Այլ կերպ ասած, եթե կառավարությունը այս սեգմենտում կատարեր շուկայական արդար բարեփոխումներ: Բայց, ցավոք, ինչքան էլ մենք խնդրեցինք, ամեն ինչ մնացել է նույնը, ինչի արդյունքում կուտակվել են ահռելի պարտքեր», - ասել է Բիբինը «Արմինֆո» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Բիբինը նաև հավելել է, որ գոյացող պարտքերի մասին նա տեղեկացրել է կառավարությանը: «Առաջացող այդ պարտքերի մասին երկու տարի շարունակ Հայաստանի իշխանություններին ուղղված մեր բազմաթիվ դիմումները մնացել են անպատասխան», - ասել է նա։

Իշխող Հանրապետական կուսակցությունում համամիտ չեն ՀԷՑ-ի տնօրենի փաստարկների հետ: Հանրապետական կուսակցության ԱԺ խմբացկության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ կառավարությունը իր հնարավորությունների սահմանում "արել է այն, ինչ հնարավոր է": "Կան թվեր, կան փաստեր, որոնցից խուսափել հնարավոր չէ", - չներկայացնելով մանրամասներ նշել է Բաղդասարյանը:

Ըննդիմությունն իր հերթին պնդում, է որ ՀԷՑ-ում կուտակված պարտքերի հարցով պետք է զբաղվի դատախազությունը:

Իսկ մինչ այդ կառավարությունում, որտեղ ժամանակին պնդում էին` "ամեն ինչ անելու ենք այս տարի հոսանքի սակագների բարձրացումը կանխելու համար", արդեն համակերպվել են էլեկտրաէներգիայի թանկացման հեռանկարի հետ և այժմ հանարավոր բացասական հետևանքների փոխհատուցման հաշվարկենր են կատարում:

«Հիմա կառավարությունը հաշվարկներ է անում, թե ինչ ազդեցություն կունենա էլէներգիայի թանկացումը տնտեսության եւ բնակչության վրա: Մենք նաեւ փորձելու ենք մեր նպաստառուներին աջակցել, օգնել, որպեսզի նրանք այդ բեռը չզգան»,- ասել էր օրեր առաջ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: