22.11.2024
Մամուլի տեսություն. Հայաստանի էներգետիկ համակարգից ֆինանսավորվել են էլիտար կառույցներ
prev Նախորդ նորություն

Ուորլիք. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման ժամկետը հայտնի չէ

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման կոնկրետ օրը դեռ հայտնի չէ, սակայն հանդիպման կազմակերպման հարցը քննարկվելու է Երևան և Բաքու կատարվելիք այցերի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով նախօրեին ժամանել է Երևան:

«Մենք զրուցելու ենք Հայաստանի նախագահի և արտգործնախարարի հետ բանակցային գործընթացում հետագա քայլերի մասին», - ասել է Ուորլիքը News.am-ին: Նրա խոսքով, և Սերժ Սարգսյանը, և Ւլհամ Ալիևը հայտարարել են երկխոսությունը ինտենսիվացնելու մասին և համանախագահները կօգնեն նրանց դյուրացնել այդ քննարկումները:

Հիշեցնենք, որ վերջին անգամ համանախագահները այցելել են տարածաշրջան այս տարվա փետրվարին: