24.11.2024
ՌԴ-ից զենքի մատակարարումը և 200 մլն վարկի, և ընթացիկ պայմանավորվածություններով է լինելու
prev Նախորդ նորություն

Վերադարձ ի շրջանս յուր. Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է նախկին պաշտոնին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:


Հիշեցնենք, Հովսեփյանն այս պաշտոնը զբաղեցրել է նաև 2008-2016 թվականներին: Այնուհետ նա շուրջ 8 ամիս նախագահել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, որին հրաժեշտ է տվել վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո: 


Ի դեպ, Հովսեփյանի վերանշանակումը ամենևին էլ անակնկալ չէր քաղաքական շրջանակների համար, քանզի մամուլն այդ մասին պարբերաբար գրում էր:


Կենսագրական տվյալներ


Ծննդյան թիվ` 28 հունվարի, 1973թ.


Ծննդավայր` ք. Իջևան


Կրթություն


1990-1995թթ. - Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։


1996-1998թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիա։


2002-2003թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։


2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։


Աշխատանքային գործունեություն


1996-2002թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։


2002-2006թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ:


2003-2004թթ. - դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։


2006թ. մարտ - 2007թ. փետրվար - «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ։


2007թ. փետրվար – 2007թ. դեկտեմբեր - ՀՀ Տարածքային կառավարման նախարարի խորհրդական։


2007-2008թթ. - ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ։


23.05.2008-03.10.2016թթ. ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։


03.03.2016 -08.10.2016 թվականներին` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:


Պարգևներ և կոչումներ


2003թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:


2013թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:


ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով:


Կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով:


Անձնական տվյալներ


Ամուսնացած է, ունի երկու զավակ։