24.11.2024
ԼՂ շուրջ իրավիճակ է փոխվել. հայկական կողմը այլևս տարածքների զիջման մասին չի խոսում
prev Նախորդ նորություն

«ԳԼՈՆԱՍՍ»-ի կայանն արդեն ՀՀ-ում է. ռուսական կողմը սպասում է համաձայնագրի վավերացմանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը մայիսի 23-ին ընդունել է «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակությանը:


Նախարարությունից տեղեկացնում են, որ Ռուսաստանից աշխատանքային քննարկումների նպատակով Հայաստան են ժամանել ինչպես «Ռոսկոսմոս»-ի ներկայացուցիչներ, այնպես էլ ոլորտի այլ ընկերությունների ղեկավարներ:


Քանի որ պատվիրակությունը բավական մեծաթիվ է, օրակարգն էլ՝ հագեցած, որոշում է կայացվել բաժանվել աշխատանքային 3 խմբերի։ Նրանց աշխատանքը նախարարության կողմից կհամակարգի նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը: Աշխատանքային խմբերը կքննարկեն ռուսական «ԳԼՈՆԱՍՍ» նավիգացիոն համակարգի ներդրմանն առնչվող հարցեր:


Պատվիրակության ներկայացուցիչները հայտնել են, որ Հայաստանի համար նախատեսված «ԳԼՈՆԱՍՍ» -ի կայանն արդեն պահեստում է, և սպասում են համաձայնագրի վավերացմանը:


Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչների մասնակցությամբ կողմերը կբանակցեն աստղադիտարանի և «Ռոսկոսմոս»-ի միջև հետագա շարունակական աշխատանքների շուրջ:


Օրակարգում են նաև հայ-ռուսական փոքր արբանյակին, «Ռոսկոսմոս»-ի հետ կրթական համագործակցությանը, Հայաստանի տիեզերական մոնիտորինգի կենտրոնի մոդերնիզացմանն առնչվող հարցեր: