25.11.2024
Անահիտ Բախշյանը վարչապետից պատասխան է պահանջում
prev Նախորդ նորություն

Զոհված 9-ը զինծառայողի ընտանիքի փոխհատուցում է տրամադրվել

2017 թվականի հունվարի 1-ից հայկական զինված ուժերում զոհված 9 զինծառայողի ընտանիք փոխհատուցում է ստացել: Www.1000plus.am կայքից տեղեկանում ենք, որ Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամի կողմից տրամադրված փոխհատուցման գումարը կազմում է 90 մլն ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ընտանիքի 10-ական մլն դրամ:


Մասնավորապես, փոխհատուցում ստացել են Անդրանիկ Մուսիկյանի, Գոռ Գարեգինյանի, Գեղամ Մանուկյանի, Կարեն Ուլուբաբյանի, Արայիկ Սարգսյանի, Արտակ Ռաֆաելյանի, Նվեր Բաբաջանյանի, Նարեկ Հարութունյանի, Գոռ Հովհաննիսյանի ընտանիքները:


Նշենք, որ համաձայն Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովի, զոհված զինծառայողների կամ սպաների ընտանիքները, բացի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ փոխհատուցումից նաև 20 տարվա ընթացքում կստանան ամսական համապատասխանաբար 200 000 և 300 000 ՀՀ դրամ:


Հիշեցնենք, 2017-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը, համաձայն որի՝ 2017թ հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարում տվյալ հիմնադրամին: