24.11.2024
ԿԸՀ-ն նորից մերժեց Փոստանջյանին. ընտրություններն անվավեր չճանաչվեցին
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին նոր սպառազինություն կմատակարարի

Ռուսաստանը մտադիր է 2017թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր երկրներին նոր սպառազինություն մատակարարել: Խոսքն ուղղաթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի, զրահատեխնիկայի մասին է:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Սպուտնիկ» գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:


«2017թ. Ռուսաստանը կշարունակի պաշտպանողական զինտեխնիկայի մատակարարումները` Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ համապատասխան պայմանագրերին համապատասխան: Խոսքն առաջին հերթին ավիացիոն տեխնիկայի մասին է` ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զրահապատ տրանսպորտային միջոցներ»,- ասել է Շուգաևը:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի խոսքով, ՀԱՊԿ-ի շրջանակներում առաջիակայում կարող է իրականացվել ծրագիր կազմակերպության անդամ պետությունների արագ արձագանքման ուժերին անվճար զենք մատակարարելու նպատակով:


«Անդամ պետություններին սպառազինությունների տեսակների մատակարարման պլանը կազմված է, եւ սպասվում էր, որ այն ուժի մեջ կմտնի 2015-2016 թթ.: Սակայն ճգնաժամի, պտժամիջոցների պատճառով մենք որոշեցինք կասեցնել այդ նախագծի իրականացումը, սակայն խոսքը միայն անվերադարձ մատակարարումների մասին է», - ասել է Սեմերիկովը՝ հավելելով, որ նախագծն ամբողջությամբ կսկսի իրականացվել 2018-2019 թթ.:


Նա ասել է, որ Ռուսաստանն իր վրա կվերցնի ծրագրի ֆինանսական ծախսերի մեծ մասը: