25.11.2024
ԱՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 750 կրակոց
prev Նախորդ նորություն

ԿԸՀ-ն նորից մերժեց Փոստանջյանին. ընտրություններն անվավեր չճանաչվեցին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Երկիր Ծիրանի» կուսակցության դիմում- բողոքը, որով պահանջվում էր մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել:


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ դիմումը ենթակա է մերժման, քանզի զուրկ է իրավական հիմնավորումներից:


Բացի այս, նիստում հանձնաժողովը բաշխեց նաև մանդատները: Այսպիսով Հանրապետակն կուսակցությունը Երևանի ավագանիում ստանալու է  46 մանդատ, «Ելք»-ը՝ 14, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 5 մանդատ։