22.11.2024
Տարբերվող գնահատականներ. Ինչպիսի՞ տնտեսության կարիք ունի Հայաստանը
prev Նախորդ նորություն

«Ռոսատոմ»-ը սկսել է Մեծամորի ատոմակայանի արդիականացման հետազոտական աշխատանքները

Մեծամորի ատոմակայանի շահագործման արդյունքում ձեռք բերված փորձը հնարավորություն է տալիս վերանայել բլոկների ծառայության համար նախկինում որոշված ժամկետները՝ հաշվի առնելով անվտանգության բոլոր ժամանակակից նորմերը։ Այդ մասին հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Նիկոլայ Դրոզդովը:

Նա մի քանի պարզաբանում է մտցրել Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետների երկարաձգման հարցում, որն իրականացնում է «Ռոսատոմ»-ի դուստր ընկերությունը՝ «Ռոսատոմ Սերվիս»-ը: "Մեծամորի ատոմակայանի վերանորոգումն իրականացվում է ատոմակայանի սեփական ուժերով, հետևաբար՝ ժամկետներն իրենք ինքնուրույն են որոշում։

Հայկական ատոմակայանը միակն է տարածաշրջանում և այն գտնվում է Մեծամոր քաղաքի մոտակայքում՝ Երևանից մոտ 30 կմ դեպի հարավ: Այն շահագործման է հանձնվել 1980թ.-ին և դադարցվել է 1989թ.-ին՝ Սպիտակի 1988թ.-ի երկրաշարժի պատճառով: Այնուհետև վերագործարկվել է 1995թ.-ի նոյեմբերին՝ հանրապետությունում առկա էներգետիկ ճգնաժամի պատճառով:

Ատոմակայանի երկու կայանները զինված են ռուսական ВВЭР-440 ռեակտորներով: Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էներգետիկ կարիքների 30%-ը:

«Ռոսատոմ»-ի դուստր ընկերությունը՝ «Ռոսատոմ Սերվիս»-ը, իրականացնում է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետների երկարաձգման նախագիծը։ Բացատրեմ դա ինչ է. ատոմակայանի շահագործման հաշվարկային ժամկետը նախագծման պահին կազմում էր 30 տարի։ Սակայն ատոմակայանի շահագործման արդյունքում ձեռք բերված փորձը հնարավորություն է տալիս վերանայել բլոկների ծառայության համար նախկինում որոշված ժամկետները՝ հաշվի առնելով անվտանգության բոլոր ժամանակակից նորմերը", - նշել է նա, հայտնում է tert.am-ը:

Դրա համար, Դրոզդով խոսքով, «Ռոսատոմ»-ը մշակել է անհրաժեշտ միջոցառումների երթուղային քարտեզ, որը ներառում է 2 փուլ։

Այս տարվա ապրիլին ՀՀ խորհրդարանը հավանություն է տվել Երևանի և Մոսկվայի միջև կնքված համաձայնագրին, որի շնորհիվ ՌԴ-ը 270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոնի դրամաշնորհ կտրամադրի, որը թույլ կտա 10 տարով երկարաձգել Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործումը:

"Առաջին փուլը ներառում է էներգաբլոկի համալիր ուսումնասիրություն, խողովակատարային ռեակտորի տեղադրման և էներգաբլոկի հիմնական սարքավորման հնարավորություն, ինչպես նաև շինությունների և կառույցների նախնական գնահատում, համալիր և գործիքային հետազոտություն, Հայկական ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկի նախապատրաստության ծրագրի մշակում՝ շահագործման լրացուցիչ ժամկետի համար։

Ռուսական կողմն արդեն սկսել է այդ աշխատանքները, ընդգրկվել է 15 կազմակերպություն, հավաքվել է թիվ 2 էներգաբլոկի վիճակի մասին նախնական տվյալների բավականին մեծ ծավալ", - ասել է նա՝ հավելելով, որ «Ռոսատոմ»-ը չի պատրաստվում ստանձնել կայանի ղեկավարումը։ "Կայանի ծառայության ժամկետի երկարաձգումից հետո այն կշարունակի մնալ Հայաստանի կառավարման ներքո", - պարզաբանել է ընկերության ներկայացուցիչը։

Նա նաև նշել է, որ «Ռոսատոմ»-ը պատրաստ է շարունակել նոր էներգաբլոկի կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ համատեղ աշխատանքը։ "Ռուսաստանի և Հայաստանի միջև 2010թ. օգոստոսի 20-ին կնքվել է միջկառավարական համաձայնագիր, որը որոշում է մեր երկրների համագործակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների շինարարության գործում", - հիշեցրել է Նիկոլայ Դրոզդովը։