8.10.2026
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱՆ-ն և Համաշխարհային բանկը քննարկել են արդարադատության թվայնացման առաջնահերթությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։


Հանդիպման ընթացքում ամփոփվել են «Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագրի» (PSMP4) շրջանակում Արդարադատության նախարարության կողմից իրականացվող նախագծերի ընթացիկ արդյունքները և քննարկվել հետագա ռազմավարական առաջնահերթությունները։


Արձանագրվել է զգալի առաջընթաց էլեկտրոնային քրեակատարողական համակարգի (e-Penitentiary) մշակման գործընթացի մեկնարկի, էլեկտրոնային նոտարիատի (e-Notary) նոր համակարգի մշակմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետագա բարելավման ուղղությամբ:


Կարևորելով թվային բարեփոխումների կայունությունը՝ երկուստեք շեշտադրվել է ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը։ Ապագա համագործակցության շրջանակում նախատեսվում է անդրադառնալ միասնական դատական կառավարման համակարգերին, արխիվային համակարգի բարեփոխմանը, արդարադատության ոլորտի տարբեր ուղղություններում արհեստական բանականության գործիքների ինտեգրմանը և դատական համակարգի լայնամասշտաբ թվային տրանսֆորմացիային:


 


 

Լուսանկարը` beseller.by
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.10.2026
Ոչ պաշտոնական շփումներ Թուրքմենստանում. Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ զրույցների մասին