8.10.2026
Անդրեասյանն ու Վրաստանի սպորտի նախարարը քննարկել են համագործակցության հնարավորությունները
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը, թեև վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն շարունակում է ցավեր ունենալ, պարբերաբար ցավազրկողներ է ընդունում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Անի Ավետիսյանի ամուսինը:


Նրա խոսքով, կնոջ առողջական վիճակը դեռևս պահանջում է բժիշկական հսկողություն, ասում է՝ Անիի մոտ վնասվածքներ կան ինչպես ոտքի, այնպես էլ ձեռքի հատվածում։


«Վերջին օրերին Անիին վիրահատել են։ Վիրահատական միջամտության ընթացքում կատարվել է մատի անդամահատում, ինչպես նաև՝ ոտքի կրճատում»,-ասել է նա Անիի ամուսինը։ Ընտանիքի փոխանցմամբ՝ առաջիկա վիրահատությունների մասին այս պահին դեռ վաղ է խոսել։


Անիի ամուսինը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ այս փուլում ընտանիքը չի ցանկանում կրկին վերհիշել դեպքի մանրամասները։


Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 1-ին՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում։ Ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը ներթափանցել էր բնակավայր, գիշերել տներից մեկում, ապա կրակել 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ՝ նրան վիրավորելով ոտքի հատվածում։ Անի Ավետիսյանը կարողացել էր դանակով հարվածներ հասցնել Մուսաևին։


Դեպքի հետևանքով վնասվածք էր ստացել նաև Անիի 15-ամյա որդին, որը տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն։ Անի Ավետիսյանը ներկայում բուժում է ստանում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։


 

ՀՀ ԱՆ-ն և Համաշխարհային բանկը քննարկել են արդարադատության թվայնացման առաջնահերթությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.10.2026
Ոչ պաշտոնական շփումներ Թուրքմենստանում. Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ զրույցների մասին