21.08.2026
Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին
prev Նախորդ նորություն

Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Հրապարակ» թերթը գրում է.


«Բանակում` ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերն ամենից շատ են զայրացնում հանրությանը, եւ երեկվա միջադեպը, երբ բեռնատարի տակ ընկած զինվորներից մեկը մահացել էր, երկուսի վիճակը շատ ծանր էր, մյուսները վնասվածքներ էին ստացել, պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջի ալիք առաջացրեց:


Օգոստոսի 20-ին Ճամբարակի զորամասում տեղի ունեցած դաժան վրաերթն ու մահվան դեպքը Սուրեն Պապիկյանի համար կարող են ճակատագրական լինել: Հատկապես դեպքի վերաբերյալ դաժան մանրամասների մասին լուրերը հանրության շրջանում մեծ դժգոհության ալիք առաջացրին: ՊՆ-ի մեր աղբյուրն ասում է, որ բանակում եւ ՊՆ-ում, զինվորականների շրջանում եւս մեծ դժգոհության է առաջացել նախարարի դեմ, քանի որ ակնհայտ է՝ նա չի կարողանում բարդ եւ պատասխանատու այս համակարգը ղեկավարել: Մենք տեղեկացանք, որ հատկապես Ճամբարակի դեպքից վրդովված են զինծառայողների ծնողները, նրանցից մեկը հայտարարել է, որ նախարարությանը դատի է տալու:


 

Հայաստանը Բաքվում պահվող գերիներին տեսակցելու հարցով դիմել է երրորդ երկրի. ԱԳՆ
Հաջորդ նորություն next