21.08.2026
Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է
prev Նախորդ նորություն

Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:


Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ձեր ողջ կյանքը բարձր ծառայության, քրիստոնեական եկեղեցուն ու հայ ժողովրդին անմնացորդ նվիրվածության օրինակ է:


Ձեր անխոնջ հովվական աշխատանքը, իմաստուն առաջնորդությունը և ավանդական արժեքներին նվիրվածությունը խորը հարգանքի են արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»:


Ալեքսանդր Լուկաշենկոն Գարեգին II-ին մաղթել է առողջություն, անսպառ էներգիա և հաջողություններ։


 


 

Պապիկյանի դեմ բունտ է հասունանում
Հաջորդ նորություն next