20.08.2026
Հաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակը
prev Նախորդ նորություն

Մահվան ելքով վթար Ճամբարակում. բեռնատարի վրաերթից զինծառայող է մահացել

Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։


Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո»,- ասվում է հաղորդագրությունում:


 

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական խմբաքանակը կփոխադրվի
Հաջորդ նորություն next