20.08.2026
Մահվան ելքով վթար Ճամբարակում. բեռնատարի վրաերթից զինծառայող է մահացել
prev Նախորդ նորություն

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական խմբաքանակը կփոխադրվի

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կիրականացվի հերթական մատակարարումը:


Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:


Նշվում է, որ 2,725 տոննա ցորեն 39 վագոններով կուղարկվի Բեյուկ Քեսիկ կայարանից դեպի Հայաստան։


Մինչև օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել ավելի քան 44,000 տոննա ցորեն, շուրջ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։


 

Հայաստանից դեպի ԵՄ արտահանումն աճել է 2026 թվականի առաջին կիսամյակում
Հաջորդ նորություն next