20.08.2026
Պայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է
prev Նախորդ նորություն

Հաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակը

Հաագայում՝ Եվրոպական միության իրավապահ համագործակցության գործակալությունում՝ Եվրոպոլում, բացվել է Հայաստանի Հանրապետության կապի սպայի գրասենյակը։


Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։


Արդեն շուրջ 4 ամիս է՝ Եվրոպոլում որպես ՀՀ կապի սպա պաշտոնավարում է Արա Ֆիդանյանը, ապահովելով Հայաստանի իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև առավել օպերատիվ ու արդյունավետ համագործակցություն։


Հայաստանի և Եվրոպոլի միջև ձևավորվել է արդյունավետ գործընկերություն՝ ուղղված միջազգային և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, տեղեկատվության փոխանակմանը և իրավապահ ոլորտում համագործակցության խորացմանը։


ՀՀ կապի սպայի գրասենյակի բացումը կարևոր նոր քայլ է այս համագործակցության զարգացման ճանապարհին․ այն հնարավորություն կտա առավել արագ և համակարգված կազմակերպել տեղեկատվության փոխանակումը, ամրապնդել մասնագիտական կապերը և ընդլայնել համատեղ աշխատանքը։


 

Մահվան ելքով վթար Ճամբարակում. բեռնատարի վրաերթից զինծառայող է մահացել
Հաջորդ նորություն next