Հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնության առաջատարներն են
Լուսանկարը` Factor.am
Հայաստանի ներկայացուցիչները բարձր արդյունքներ են գրանցում Չեռնոգորիայում ընթացող շախմատի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում՝ վստահորեն ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի առաջատար դիրքերում։
Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում անցկացվող մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները։ Պատանիների պայքարում միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը և գրոսմայստեր Էմին Օհանյանը վաստակել են 3.5-ական միավոր՝ բաժանելով 1-ից 3-րդ հորիզոնականները:
Աղջիկների մրցաշարում հաջող ելույթներ է ունենում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը, ով նույնպես իր ակտիվում ունի 3.5 միավոր և կիսում է 1-ին և 2-րդ տեղերը:
Առաջնության 5-րդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 10-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին: