Կրիպտոշուկան մտնում է աճի նոր փուլ. բիթքոյնի աճն ավելի ու ավելի հիմնարար բնույթ է ստանում
Ընթացիկ բիթքոյնի աճն ավելի ու ավելի հիմնարար բնույթ է ստանում և արտացոլում է թվային ակտիվների նկատմամբ ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ մասնավոր ներդրողների հետաքրքրության ամրապնդումը։ Բացի բարենպաստ մակրոտնտեսական միջավայրից, շուկային աջակցում են սպոտ Bitcoin ETF-ների միջոցով կապիտալի վերադարձը (միայն օգոստոսի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում դրանք ներգրավել են շուրջ 1,6 մլրդ դոլար), Ethereum ETF-ների նկատմամբ աճող հետաքրքրությունը և կարգավորվող ենթակառուցվածքի հետագա զարգացումը։
Միաժամանակ փոխվում է նաև կրիպտոշուկայի կառուցվածքը․ բիթքոյնն ավելի ու ավելի է արձագանքում կապիտալի իրական հոսքերին և ինստիտուցիոնալ ներդրողների դիրքավորմանը։ Ինչպես նշում է Binance Research-ը, ETF-ների, կորպորատիվ հոլդերների և երկարաժամկետ ներդրողների կողմից ձևավորվող պահանջարկը շարունակում է կարևոր դեր ունենալ շուկայի կայունացման և աջակցության գործում։
Դրական է նաև այն, որ վերականգնումը չի սահմանափակվում միայն բիթքոյնով․ Ethereum-ը նույնպես ներգրավում է ինստիտուցիոնալ կապիտալ, իսկ կրիպտոշուկայի ընդհանուր կապիտալիզացիան կրկին գերազանցել է 2 տրիլիոն դոլարը։ Սա վկայում է թվային ակտիվների նկատմամբ ներդրողների հետաքրքրության ընդհանուր վերադարձի մասին։
Բարձր տատանողականության երկարատև շրջանից հետո հիմքեր կան ակնկալելու, որ «արջային» շուկան մոտենում է ավարտին, իսկ կրիպտոշուկան մտնում է աճի նոր փուլ։ Եթե ինստիտուցիոնալ կապիտալի հոսքերը, կարգավորվող ֆինանսական պրոդուկտների զարգացումը և իրական պահանջարկը շարունակեն ամրապնդվել, ներկայիս դրական իմպուլսը կարող է հիմք դառնալ շուկայի ավելի կայուն վերականգնման և թվային ակտիվների շուկայի հետագա ընդլայնման համար։
Կիրիլ Խոմյակով,
Binance-ի Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար, հատուկ VERELQ-ի համար