15.07.2026
Մոսկվայի նավթավերամշակման գործարանը կրկին բռնկվել է մայրաքաղաքի դեմ ԱԹՍ-ների գրոհից հետո
prev Նախորդ նորություն

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել Էլեանոր Էքսերջյանին

Արքայադուստր Մարգարետի թոռ Սեմ Չատտոն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ բրիտանահայ նկարչուհի Էլեանոր Էքսերջյանին։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փեսացուն ուրախալի լուրը հայտնել է Instagram-ի իր էջում։ «Ես իսկապես ուրախ եմ հայտնել, որ Էլլին և ես նշանադրվել ենք։ Եվ մենք չէինք կարող ավելի երջանիկ լինել։ Ես ամուսնության առաջարկ արեցի իմ պատրաստած ճենապակյա մատանիով», – գրել է Սեմ Չատտոն։


Զույգը հանդիպում է 2021 թվականից։ Նրանք երկուսն էլ Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ են։ 2022 թվականին զույգն այցելել էր Հայաստան։ Սեմ Չատտոն, որը խեցեգործ նկարիչ է, Էլեանոր Էքսերջյանի հետ միասին իրենց հեղինակած «Երևակայական բնապատկերներ» (Imagined Landscapes) նախագծի շրջանակում շուրջ մեկ ամիս շրջել են Հայաստանի տարածքով, ծանոթացել հայկական պատմամշակութային ժառանգությանը և բացառիկ ճարտարապետական կոթողներին։ Սեմը և Էլեանորը շուրջ մեկ ամիս տևած աշխատանքներն ամփոփել են ցուցադրությամբ։