29.06.2026
Եթե իշխանությունը չի ստացել մեծամասնություն, ապա այդ ձայները պատկանում են ընդդիմությանը
prev Նախորդ նորություն

ՍԴ-ում ընտրությունների վեճը. վերլուծաբանը քննադատել է դատավորի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը

Լուսանկարը` sputnik, Լուսանկրակում` ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն է
Լուսանկարը` sputnik, Լուսանկրակում` ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն է

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանի նիստերը հայտնվել են փորձագետների քննադատության թիրախում՝ արտաքին միջամտության և ընտրական խախտումների վերաբերյալ դատավորների հնչեցրած, իրենց կարծիքով, վիճահարույց հարցադրումների պատճառով:


Ինչպես հայտնի է, իշխող քաղաքական ուժի հաղթանակով ավարտված ընտրությունների արդյունքները չեն ընդունվել ընդդիմության կողմից։ Վերջինս Սահմանադրական դատարանում բարձրաձայնում է վարչական ռեսուրսի չարաշահման և արտաքին աննախադեպ միջամտության մասին։ Այս ամենը տեղի է ունենում աշխարհաքաղաքական խորը բևեռացման պայմաններում, ինչն էլ դարձել է արտաքին ազդեցության շուրջ փոխադարձ մեղադրանքների առիթ։


Անդրադառնալով հունիսի 29-ի դատական նիստին՝ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տարակուսանք է հայտնել ՍԴ դատավորներից մեկի հարցադրման կապակցությամբ, որը փորձել է զուգահեռներ անցկացնել իշխանությունների կողմից հրապարակված գաղտնալսումների բացասական ազդեցության և ՌԴ նախագահի՝ ընդդիմության հասցեին հնչեցրած դրական հայտարարությունների միջև։ Ըստ վերլուծաբանի՝ ապշեցուցիչ է, երբ բարձրագույն ատյանի դատավորը հավասարության նշան է դնում կասկածելի օրինականությամբ ձեռք բերված նախաքննական նյութերի և հրապարակային քաղաքական խոսքի միջև։


Բադալյանն ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարի խոսքերն իրականում գործնականում սպասարկել են իշխանության հակաքարոզչության շահերը, այն դեպքում, երբ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Թուրքիայի պաշտոնյաները բացահայտ աջակցություն են ցուցաբերել գործող կառավարությանը։ Ամփոփելով իրավիճակը՝ փորձագետը նշել է, որ թեև Սահմանադրական դատարանը երբեք չի առանձնացել քաղաքական բացարձակ անկախությամբ, սակայն մասնագիտական նման ցածր նշաձող արձանագրվում է առաջին անգամ։

 Լուսանկարը` news.ru
29.06.2026
ԵԱՏՄ-ն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության կասեցման մեխանիզմները. ՌԴ ԱԳ փոխնախարար