30.06.2026
Լուսանկարը` sputnik, Լուսանկրակում` ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն է
prev Նախորդ նորություն

Մարզպետների կազմում հրաժարականներ և վերադասավորումներ են սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է․


«Չնայած Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ճեպազրույցում հայտարարեց, որ կառավարությունում փոփոխություններ չի նախատեսում, սակայն մարզպետների կազմում սպասվում են։


Խոսում են, որ մարզպետի պաշտոնին հրաժեշտ կտան Արմավիրի եւ Կոտայքի մարզպետներ Վահրամ Խաչատրյանն ու Ահարոն Սահակյանը․ նրանք գործադիրից օրենսդիր կտեղափոխվեն՝ պատգամավորի կարգավիճակում։


Ամիսներ անց էլ Լոռու մարզպետի հաստիքը թափուր կդառնա, քանի որ Արեն Մկրտչյանին դիտարկում են Վանաձորի ՔՊ թեկնածու։


Խոսակցություններ կան նաեւ, որ հնարավոր է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին էլ նորից խորհրդարան վերադարձնեն։ Մինչեւ 2028 թվականը մարզպետների ինստիտուտը վերանալու է»:


 


 

Դատը դեռ չի ավարտվել, բայց իշխանությունն արդեն պաշտոններ է բաժանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` news.ru
29.06.2026
ԵԱՏՄ-ն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության կասեցման մեխանիզմները. ՌԴ ԱԳ փոխնախարար