9.06.2026
Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելուն. Կանադայի վարչապետ
prev Նախորդ նորություն

Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է.


«Ընտրախատումները՝ ծավալուն են և տարաբնույթ


11․02․26 - ՆԳՆ ՄՔԾ տեղեկանք՝ ընտրողների ընդհանուր թիվ՝ 2489031


23․05․26 - ՆԳՆ ՄՔԾ տեղեկանք՝ ընտրողների ընդհանուր թիվ՝ 2473445


31․05․26 – ՆԳՆ ՄՔԾ կայքէջ՝ 2485224


08․06․25-ԿԸՀ արձանագրություն՝ ընտրողների ընդհանուր թիվ՝ 2507216


Ըստ պաշտոնական աղբյուրների նաեւ բացահայտել ենք 689 հասցեներ, որոնց վրա հաշվառված են՝ ըստ հասցեի 20-ից մինչեւ 303 քաղաքացի:


Հ. Գ. Հայերս, շնորհակալ եմ Ձեր սիրո ու քաջության համար։ Դուք իսկապես աննահանջ եք, Ուժեղ ու անգամ այսպիսի ճնշումների պայմաններում Ձեր կամքը թելադրեցիք։ Մենք էլ հիմա փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետեւանքները չեղարկել»:


 


 

Փեզեշքիանը մեծ հույսեր է կապում Հայաստանի հետ
Հաջորդ նորություն next