9.06.2026
Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել
prev Նախորդ նորություն

Փեզեշքիանը մեծ հույսեր է կապում Հայաստանի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։


«Ջերմագույն շնորհավորանքներս եմ հղում Ձեզ ՀՀ-ում խորհրդարանական հաջող ընտրությունների և Ձեր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Հայ ժողովրդի կողմից Ձեր կառավարության նկատմամբ վստահության վերահաստատումը վկայում է նրա ցանկության և հանձնառության մասին՝ շարունակելու խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքականությունը», - ասվում է ուղերձում։


Փեզեշքիանը վստահություն է հայտնել, որ նոր քաղաքական շրջանում երկու երկրների միջև դինամիկ և փոխշահավետ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել ընդլայնված կառուցողական համագործակցության միջոցով։


Նրա խոսքով՝ երկկողմ համագործակցության հետագա զարգացումը կծառայի Իրանի և Հայաստանի շահերին և կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և կայուն զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանային պետությունների միջև ավելի սերտ համագործակցության միջոցով։


 


 


 

Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Հաջորդ նորություն next