Թուրքիայում այսօր՝ ապրիլի 16-ին, անցկավում է սահմանադրական հանրաքվե, որի արդյունքը կարող է հանդիսանալ երկրի անցումը խոհրդարանականից նախագահական հանրապետության:
Հանրաքվեին երկրով մեկ բացված 167140 ընտատեղամասերում քվեարկելու են շուրջ 55,3 մլն Թուրքիայի քաղաքացիներ: Բացի այդ 461 ընտրատեղամաս ստեղծվելու է փակ հաստատություններում՝ քրեակատարողական հիմնարկներում: Արտասահմանում ապրող Թուրքիայի քաղաքացիները քվերակել են արտահերթ կարգով:
Ինչպես հայտնում է «Բի-բի-սի-ն, եթե Թուրքիայի քաղաքացիները «այո» ասեն Ռեջեփ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթին, երկրի նախագահի լիազորություններն շեշտակի կընդարձակվեն: Նա իր ձեքում կկենտրոնացնի փաստացի ողջ գործադիր իշխանությունը՝ վերացնելով վարչապետի պաշտոնը:
Նախագահն է լինելու կառավարության ղեկավարը, նա է նշանակելու եւ ազատելու նախարարներին, դատավորների մեծ մասին, ներկայացնելու պետական բյուջեն և հանդես գալու օրենքի ուժ ունեցող հրամանագրերով: Համաձայն նոր փոփոխությունների, նախագահը նաեւ կարող է հայտարարել երկրում արտակարգ իրավիճակ եւ ցրել խորհրդարանը:
Սահմանադրական փոփոխությունների փաթեթին ավելի վաղ աջակցություն էր հայտնել ստացել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների մեծասնությունը: Այն ստորագրել եւ հաստաել է նաեւ նապագահ Էրդողանը: Խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների փաթեթին աջակցություն են հայտնել հիմնականում իշխող «Արդարություն եւ զարգացում», ինչպես նաեւ Ազգայնական կուսակցության խմբակցությունների պատգամավորները:
Միեւնույն ժանակ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր Ժողովրդահանրապետական եւ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունները դեմ են հանդես եկել փոփոխություններին՝ մեղադրելով Էրդողանին մենիշխանության հաստատման ձգտումների մեջ:
Էրդողանը եւ իր կողմանկիցները փոփոխութունների անհրաժեշտությունը բացատրում են երկրի առջեւ ծառացած մարտահրավեներով: Դրանք են 2016 թ-ի տապալված ռազմական հեղաշրջման փորձը եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող պատարեզմի պայմաններում երկրում ահաբեկչության վտանգի աճը: Նրանք կարծում են, որ այս պայմաններում պետք է բարձրացնել որոշումների կայացման օպերատիվությունը եւ արդյունավետությունը:
Միեւնույն ժամանակ իշխանությունները հղում են կատարում անցյալի դառը դասերին, երբ կոալիցիոն կառավարությունները «հաճախակի փոխարինում էին միմյանց, ինչը հանգեցնում էր երբեմն քաոսի եւ պետական ապարատի պարալիչի»:
Հանրաքվեից առաջ արված վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ փոփոխությունների փաթեթին կողմ են արդահատվում քաղաքացիների շուրջ 46-47%, դեմ՝ 43-44%: Միեւնույն ժամանակ շատերը բացահայտ չեն արտահայտում իրենց կարծիքը՝ մտահոգված լինելով երկրում տապալված ռազմական հեղաշրջունից հետո սկիզբ առած մասսայական բռնաճնշումներով: Հողշրջամն փոչձի տապալումից հետո ավելի քան 160 հազար մարդ (փոստատարներից մինչեւ գործարարներ) Թուրքիայում բերման է ենթարկվել եւ ազատվել աշխատանքից:
Այսպիսով, նշում են փորձագետները, որոշիչ ազդեցություն է ունենալու հանրաքվեի արդյունքների վրա դեռեւս չկողմնորաշված կամ իրենց կողմոնորշման մասին բացահայտ չխոսող քաղաքացիների դիրքորոշումը: Միեւնույն ժամանակ տապալված ռազմական հեղաշրջման ստվերը կարծես կախվել է հանրաքվեի վրա: Էրդողանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություններին դեմ քվերակրողները կաջակցեն հեղաշրջման կողմնակիցներին:
Թուրքիայի համար շրջադարձային իրադարձություն է: «Այո» պատասխանը Էրդողանին կօժտի աննախադեպ լիազորություններով, եւ գուցե նրան հնարավորություն տա մինչեւ 2029 թ-ը մնալ իշխանության ու ապահովել իրեն ու իր ընտանիքին իմունիտետով հնարավոր դատական հետապնդումներից: «Ոչ» պատասխանը չի նշանակի Էրդողանի կարիերայի ավարտ, սակայն հնարավորություն կտա Թուրքիային քաղաքական մրցակցության առաջացման համար: