20.04.2025
Թուրքիայում հանրաքվե է. կստանա՞ Էրդողանն աննախադեպ լիազորություններ
prev Նախորդ նորություն

Սահակաշվիլիի եղբորը ստիպում են լքել Ուկրաինան

Վրաստանի նախակին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի եղբորը՝ Դավիթ Սահակաշվիլիին, զրկել են Ուկրաինայում մշտական բանկության իրավունքից: Այս մասին հայտնում է քաղաքական գիծիչն Facebook-ի իր էջում:


«Ես երեկ տեղեկացա, որ Ուկրաինայի անվատանգության ծառայության նամակի հիման վրա չեղարկել են իմ եղբեր Դավիթ Սահակաշվիլիի՝ Ուկրաինայում մաշտական բանկության իրավունքը, եւ նա պետք է լքի երկիրը», - ասված է Սահակաշվիլիի գրառման մեջ: Նա ստորություն է որակել կատարվածը:


Սահակաշվիլին 2015 թ-ի մայիսից նշանակվել էր Օդեսային նահանգապետ: Անցյալ տարվա նոյեմբերին նա հրաժարական տվեց: Վրաստանում Սահակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում եւ նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:


Միեւնույն ժամանակ վրացական իշխանություններին չի հաջողվել Սահակաշվիլիին հայտարարել միջազգային հետազխուզում: Ինքը՝ Սահակաշվիլին, չի ընդունում իրենց առաջադրած մեղադրանքները՝ համարելով դրանք քաղաքական հետապնդում:

Բաքուն հետաքրքրված է Իրանի հետ ռազմական հարաբերությունների զարգացմամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար