24.11.2024
ԵԱՀԿ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով
prev Նախորդ նորություն

Սիրիան երախտապարտ է Իրանին և Ռուսաստանին զինված ապստամբների դեմ պայքարում աջակցության համար

Թեհրանում պաշտոնական այցով գտնվող Սիրիայի խորհրդարանի խոսնակ Ջիհադ ալ-Լահամը շնորհակալություն է հայտնել Իրանի կառավարությանն արդյունավետ օգնություն տրամադրելու համար՝ պատժամիջոցների հաղթահարման և զինված ապստամբների դեմ պայքարելու նպատակով: Այդ մասին հայտնում է Ֆրանս-Պրեսսը:

Իրանը հանդիսանում է Բաշար Ասադի ռեժիմի գլխավոր դաշնակիցը և նրան է տրամադրում ֆինանսական և ռազմական օգնություն: «Իրանի Իսլամական Հանրապետության, Մոսկվայում մեր ընկերների և ԲՐԻՔՍ երկրների արժանի դիրքորոշումն արդյունավետ դեր են խաղացել սիրիացի ժողովրդի` ահաբեկչության դեմ պայքարելու գործում, ինչպես նաև ամոթալի տնտեսական պատժամիջոցների հաղթահարման համար», - նշել է ալ-Լահամը:

Լահամը ասել է նաև, որ Սիրիայի և Իրանի միջև կապերը կայունացնող գործոն են տարածաշրջանում:

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին իր հերթին նշել է, որ Ասադի ռեժիմը հակամարտությունից հաղթող դուրս կգա և հավելել, որ Իրանը միշտ աջակցել է տարածաշրջանի երկրներին ահաբեկչության դեմ պայքարում:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայեթիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում Սիրիայի աճող հաջողությունները Թեհրանի կողմից Դամասկոսին ցուցաբերվող աջակցության արդյունքն է:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նաև հայտարարել էր, որ Ռուսաստանը ցանկանում է հասնել համաշխարհային բալանսի, միջազգային կայունության խնդիրների լուծմանը դիվանագիտական ճանապարհով: