Իսլամական պետության վտանգը և «տարանցիկ» Թուրքիան շնչում են Հայաստանի թիկունքին և Երևանին անհրաժեշտ է գոնե խորհել դրա վերաբերյալ: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը, փոխանցում է EADaily-ի թղթակիցը:
«Իսլամական պետությունը՝ զինված գրոհայինների խումբ չէ, այլ կանոնավոր բանակ, որը կարողացել է խուճապ առաջացնել Իրաքի և Սիրիայի կանոնավոր բանակներում: Եվ ասել, որ Թուրքիան նրանց ակտիվորեն աջակացում է, նշանակում է՝ ոչինչ չասել: Մերձավոր Արևելքում լուրջ խաղ է ընթանում, խաղադրույքները շատ բարձր են, և Հայաստանը չի կարող չդառնալ այդ խաղի մասը: Հարցը կայանում է նրանում, կկարողանա արդյոք հայկական պետությունը նախորոք ապահովագրել իրեն չնախատեսված զարգացումներից», - նշել է Կուրղինյանը:
Փորձագետի կարծիքով, Իսլամական պետության գլխավոր հովանավորը՝ Թուրքիան, այսօր ինքն է գտնվում Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական քարտեզում իր տեղը գտնելու որոնումների մեջ: Կուրղինյանը նշել է, որ այն բանից հետո, երբ երիտթուրքական նախագիծը՝ աշխարհիկ Թուրքիայի կառուցումը և հետագա անդամակցումը ԵՄ-ի տապալվեց, Անկարան սկսել է լրջորեն վերանայել իր քաղաքականությունը, սակայն անհասկանալի է, թե որ ուղղությամբ՝ իսլամական աշխարհի, թե թուրանական նախագծի կյանքի կոչման ուղղությամբ: Նրա խոսքով, երկու սցենարներն էլ վտանգավոր են Հայաստանի համար:
Պատասխանալով այն հարցին, թե ինչ միջոցներ պետք է ձեռքնարկի Հայաստանը այս իրավիճակում, փորձագետը նշել է, որ առաջին հերթին, անհրաժեշտ է բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը, երկրի էլիտայի մոտ ազգային պետականության ամրապնդումը:
«Երկրի պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված քայլերը, արտաքին քաղաքական ուղենիշի ընտրությունը՝ Հայաստանի բացառիկ, սուվերեն իրավունքն է: Եվ ՌԴ-ը չի միջամտելու և չի ստիպելու այս կամ այն ընտրությունը կատարել: Ես գիտեմ, որ շատերը Հայաստանում մեղադրում են Մոսկվային կայսերական նկրտումների և օկուպացիոն ձգտումների մեջ: Սակայն, ես ամենայն պատասխանատավությամբ հայտարարում եմ, որ ոչ ոք այդքան հակակայսերական քաղաքականություն չի վարում, ինչքան Պուտինը: Գոնե ես այդպես եմ տեսնում: ՌԴ-ի ազգային շահերը իհարկե ոք ոչ չեղյալ չի հայտարարել, սակայն հարևանների փոխարեն Մոսկվան չի պատրաստվում որոշումներ կայացնել», - նշել է Կուրղինյանը:
Հարավային Կովկասում սկսել են զգալ Իսլամական պետության վտանգը, երբ Սիրիայում՝ Դեյր-էզ-Զորում գրոհայինները պայթեցրել են հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցին, որտեղ ամփոփված էին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները: Հետաքրքրական է, որ մինչև եկեղեցու պայթեցումը հայկական ռազմա-քաղաքական ղեկավարությունը ոչ այնքան ակտիվ էր մեկնաբանում "Իսլամական պետության" զորքերի առաջխաղացումը Իրաքում և Սիրիայում:
ՀՀ պաշտպանության նախարար
Սեյրան Օհանյանը իր հարցազրույցներում մեկում թեկուզև ընդունել է "Իսլամական պետության" վտանգը, որը նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպառնացել էր հասնել Կովկաս, սակայն դրան զուգահեռ ընդգծել է, որ անհանգստանալու պատճառ չկա: ԶԼՄ-ներում տեղ գտնող տեղեկատվության համաձայն, Իսլամական պետության շարքերում մարտնչում են նաև Վրաստանի և Ադրբեջանի քաղաքացիները:
Պետք է նշել, որ օրերս Սիրիա և Լիբանան էր ժամանել ՀՀ ԱԳ նախարար
Էդվար Նալբանդյանը, իսկ հունիսի 1-ին Դամասկոս պետք է մեկնեն հայ խորհրդարանականները: