13.02.2026
Ուշագրավ զուգահեռ, որ ծավալվում է Թրամպի ուղու վերաբերյալ խոսակցությունների ֆոնին
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն բարոյական իրավունք չունի մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մտադրության մեջ

ՔՊ-ականները գրառումներ են անում և քննադատում՝ պնդելով, թե Սամվել Կարապետյանի աջակիցները ցանկանում են փոխել ՀՀ Սահմանադրությունը մեկ անձի՝ Սամվել Կարապետյանի պաշտոնավարման համար։ Լու՞րջ։


Դուք չէի՞ք, որ 2020 թվականին բացառապես Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից ազատելու նպատակով սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեցիք։


Ընդ որում՝ փոփոխությունները իրականացվեցին մեկ օրում՝ ըստ էության ուղղված լինելով մեկ անձի պաշտոնավարումը դադարեցնելուն։


Ավելին, այդ քայլին գնացիք այն ժամանակ, երբ ակնհայտ դարձավ, որ նրա նկատմամբ իրականացվող քաղաքական գործընթացները արդյունք չեն տալիս։


Ուստի, ով-ով, բայց ՔՊ-ականները նվազագույնը բարոյական իրավունք չունեն ուրիշներին մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մտադրության մեջ։


Փաստաբան Արման Մակինյան 

«Հիբրիդը» դու ես
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը