13.02.2026
Ադրբեջանական ԶԼՄ-ները մոնտաժել են ԱՄՆ փոխնախագահի կատակը
prev Նախորդ նորություն

Ուշագրավ զուգահեռ, որ ծավալվում է Թրամպի ուղու վերաբերյալ խոսակցությունների ֆոնին

ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության հետ սկսում են հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանների՝ Ախուրիկի ու Երասխի հատվածների երկաթուղու կառուցման վերաբերյալ առարկայական բանակցություն:


Օվերչուկն այդ քայլը ներկայացնում է որպես Հայաստանի ժողովրդի հանդեպ բարի կամքի դրսեւորում, սակայն անկասկած է, որ այդ լոգիստիկայի աշխատանքը օգտակար է նաեւ Ռուսաստանի համար: Իհարկե հնարավոր է, որ Մոսկվան իրերի դրությունը մատուցում է այդպես՝ նաեւ փորձելով նպաստել Հայաստանի հանրության շրջանում իր իմիջի բարելավմանը:


Բոլոր դեպքերում, մենք տեսնում ենք ուշագրավ զուգահեռ, որ ծավալվում է Թրամպի ուղու վերաբերյալ խոսակցությունների ֆոնին: Դա երկաթուղային լոգիստիկան է, որ ծավալվում է այսպես ասած հյուսիսային մասում: Ընդ որում նկատելի է, որ դրա գործնականությունը ավելին է, քան Թրամպի ուղու պարագայում, որտեղ առայժմ ավելի գերակշռում են հայտարարությունները:


Ընդ որում, Օվերչուկը արել է մեկ այլ հայտարարություն էլ, որը թերեւս առավել ուշագրավ է: Նա ասել է, որ Ռուսաստանն ու Վրաստանը քննարկում են Աբխազիայի տարածքով երկաթուղային կապի վերականգնումը: Իհարկե այս հայտարարությունը ամենեւին չենք կարող դիտարկել որպես մոտալուտ իրականանալի հեռանկար ունեցող, բայց ինքնին պրոցեսի մասին բարձրաձայնումը թերեւս նշանակում է, որ քննարկումները բավականին կոնկրետ են:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան

 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը