13.02.2026
ՔՊ-ն բարոյական իրավունք չունի մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մտադրության մեջ
prev Նախորդ նորություն

«Հիբրիդը» դու ես

Խառնակ ու ձախորդ օրեր ենք ապրում: «Հիբրիդ» է՝ բոլորը բոլորի դեմ:

Ժամանակին սլաքը Ռուսաստանի վրա էր, հիմա արդեն՝ Եվրոպան, Ամերիկան, շատ ուրիշներ: Բայց, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետության իր սեփական լեգիտիմությունը սպառած գործող իշխանն է, ով այժմ փորձում է ամբողջացնել օտարի հրահանգած «հիբրիդային» զավթումը մեր հայրենիքի, պետության, ինքնիշխանության և համայն ժողովրդի:

Որ Անկարա-Բաքու շառավղի ժառանգորդն է՝ փույթ չէ, այլ մանրիկ նրբություն. իր կյանքի կոչումն է դարձել:

Իսկ ԵՄ-ն փող է առաքում, իր «քաղաքական համայնքի» միջոցառումն է գումարում Երևանում՝ ի սատարումն նրա:
ԱՄՆ-ի մարդն էլ՝ կարմիր գծերը «հեչ», պաշտոնապես աջակցություն (endorsement) է հռչակում, օրիգինալ Ցեղասպանությունը ջնջում է, նորագույնը՝ արդարացնում, և ոչինչ, ոչ մի շոշափելի արդյունք ռազմագերիների ու քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում:

Այն էլ՝ նվաճված, քարոզված «խաղաղության» այս շրջանում:

Եվ էն մեկը, որ հիմա վերընտրություն է տենչում, շարունակում է կրել խարանը արդեն պաշտոնապես «դատապարտված» հայ առաջնորդների և քաղաքացիների, կորսված հազարավոր կյանքերի, հայրենազրկված մի ողջ ազգի, բռնակցված պետական տարածքի:

Ծիծեռնակաբերդ անգամ թեկուզ մեկ պատվիրակ գործուղելու ուժը չի պատում: Ոչ մի խոսք հայոց իրավունքի մասին, օտարի շահն է գերիշխում միայն:

Մնացինք մենք, ուրեմն, մեր դրոշակն ու մշտամնա վերջին ճակատամարտը:

Մեր գալիքն է. հնարավոր է՝ դաժան, սակայն՝ հավերժ Եռագույն:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
13 փետրվարի 2026
Երևան

 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը