26.11.2024
Վարչապետը սպասում է յուրաքանչյուր մարզից երկու-երեք «չեմպիոն» ծրագրերի
prev Նախորդ նորություն

Հետընտրական թանկացումնե՞ր. Քաղաքացիները բարձրաձայնում են, ՏՄՊՊՀ-ը՝ հերքում

Հայաստանյան շուկայում վերջին 7-8 օրերի ընթացքում արձանագրվել է պարենամթերքի գների շուրջ 10 տոկոս աճ: Այս մասին հայտնում է են տեղական լրատվամիջոցները՝ մեջբերելով «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանըի խոսքերը:


«Դիտարկումներ արել ենք և սարսափահար ենք՝ թռիչքը շատ զգալի է, սկսած սննդից, ծխախոտից, շատ մեծ թռիչք: Ծխախոտը 30-50 դրամով թանկացել է, 300 դրամը դարձել է 330 դրամ, իսկ դա փոքր բան չի: Օրինակները շատ են, ավելի վաղ շոկոլադն էր թանկացել, հիմա նաև շաքարավազը»,- ցիտում է Պողոսյանի խոսքերը tert.am-ը:


Հատկանշական է, որ Հայաստանում սննդի և ծխախոտի շուկայում առկա է բարձր կենտրոնացվածություն, այն է մի քանի տնտեսվարողներ ունեն գերակա դիրք եւ փաստացի շուկայում խաղի կանոնների թերալդրող են: Խոսքը թե՛ շաքարավազի, թե՛ ծխախոտի շուկաների մասին են, իսկ այդ սեգմենտում գերակա դիրք զբաղեցնող տնտեսվարողների մեծ մասը վերջին խորհրդարանական ընտրություններին առաջադրված էին որպես պատգամավորի թեկնածու: Նրանց մեծ մասը, ըստ մամուլի հրապարակումների, ընտրվել են պատգամավոր՝ մեծ քանակությամբ ընտրակաշառքների բաժանման շնորհիվ:


Ըստ Արմեն Պողոսյանի, գրանցված թանկացումներն այլ բացատրություն չունեն, բացի ընտրություններից: «Որովհետև տնտեսությունն իր օրինաչափություններն ունի, հիմնականում 7-8 օրվա ինտերվալում նման թանկացումներ եղան, և դրանք դեռ ակնառու երևացող ապրանքներն են», - ասաց նա և ենթադրեց, որ դա խոսում է մենաշնորհների մասին:


Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօր անդրադառնալով սպառողական ապրանքների գներին՝ գրել էր, որ ընտրություններից հետո նկատվում են մի շարք ապրանքատեսակների թանկացում։ Ըստ թերթի՝ բանանը, եթե նախկինում 650-700 դրամ էր վաճառվում, հիմա անցել է 730-750 դրամի սահմանագիծը։


Այս հարցին իր ֆեյսբուքյան էջում անդրադաձել է նաեւ սահմանդրագետ, գոևծող սահմանադրության հեղինակներից մեկը՝ Գեւորգ Դանիելյանը՝ կատարվածը համարելով «ոչ համոզիչ եւ ոչ էլ բարոյական» քայլ: «Ինչպիսի «իրավաչափ» ու «արդարացի» տնտեսագիտական հաշվարկ ու կանոն էլ դրված լինի այս փուլում գների աճի հիմքում, միևնույն է, մեղմ ասած, համոզիչ չէ, ավելին՝ բարոյական չէ: Ինքս տնտեսագետ չեմ, ուստի միայն կարող եմ ակնկալել, որ առնվազն տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կփորձի իր իրավասության սահմաներում արձագանքել», - ասել է նա:


ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արդեն իսկ արձագանքել է հրապրակված տեղեկություններին՝ նշելով, որ գերիշխող առևտրի ցանցերում ոչ միայն թանկացումներ չի նկատել, այլեւ տեղի են ունեցել գների որոշակի նվազում:


«Կատարված մոնիթորինգի արդյունքներով արձանագրվել է, որ առաջին անհրաժեշտության և լայն սպառման պարենային ապրանքների շուկայում գները հիմնականում կայուն են», - ասել է ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը: «Խոսքը վերաբերում է մասնավորապես ալյուրի, կաթնամթերքի, ձվի, մակարոնեղենի, բրնձի, հավի մսի, սուրճի, թեյի և այլ շուկաներին: Մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ վերջին մի քանի օրերին թանկացել է շաքարավազը, իրականությանը չի համապատասխանում», - գրավոր պատասխանում նշել է Գայանե Սահակյանը ՝ արձանագրվելով անգամ որոշակի փոփոխություն նվազման ուղղությամբ, մասնավորապես բուսական յուղի, ձավարեղենի, կաթնամթերքի և երշիկեղենի որոշ տեսակների մասով:


Մինչդեռ խանութներից և սուպերմարկետներից առեւտուր կատարող քաղաքցիները շարունակում են պնդել, որ որոշ ապրանքատեսակներ այդուհանդերձ թանկացել են: