26.11.2024
ԿԸՀ. Երևանի ավագանու ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 841 973 է
prev Նախորդ նորություն

ՀԱԷԿ 2-րդ էներգաբոլկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի աշխատանքները կսկսվեն մայիսին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն:


Քննարկվել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, ծրագրի երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման խնդիրներն ու ժամանակացույցը։ Ներկայացվել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները։

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի երկրորդ փուլի միջոցառումները նախատեսվում է իրականացնել մայիսի 10-ից` 60 օրով, որի ընթացքում կիրականացվեն նաև պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ։