3.10.2025
Արցախի նկատմամբ կապվածության «կերտումը» Ադրբեջանում. հետազոտություն
prev Նախորդ նորություն

Հանցավոր խումբը կատարել է 4.5 մլրդ դրամի փողերի լվացում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել և հետագայում իրացրել առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցներ, որի արդյունքում ստացված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով խմբի կազմում են ընդգրկվել նաև ՀՀ մի շարք քաղաքացիներ, հայտնում են ՔԿ–ից։


Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 22 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը և նրանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնց մասին Քննչական կոմիտեն հանդես է եկել պաշտոնական հաղորդագրություններով:


Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2022-2025 թվականների ընթացքում ՀՀ քաղաքացիներ Հ.Գ.-ի, վերջինիս ամուսնու և ամուսնու հոր բանկային քարտերին տարբեր անձանցից և տարատեսակ աղբյուրներից փոխանցվել է ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերով՝ 4 մլրդ 541 մլն 17 հզր 466 ՀՀ դրամ գումար, որի ծագումը թաքցնելու նպատակով գումարը տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում փոխարկել են 11 մլն 188 հզր 200 ԱՄՆ դոլարի:


Հետագայում հանցավոր խմբի անդամները ցանկանալով թաքցնել այդ դրամական միջոցների՝ այլ երկիր փոխադրելը և խուսափել օրենքով սահմանված կարգով դրանք հայտարարագրելուց, գումարները բաժանել են միմյանց միջև և 2022-2025 թվականների ընթացքում, գրեթե ամենօրյա պարբերականությամբ, որպես հետիոտն հատել են միջպետական սահմանը և գումարները փոխանցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց՝ այդ կերպ թաքցնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդյունքում գումարների ստացման հանգամանքը:


Հ.Գ.-ի, Գ.Ա.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել վերջիններիս պատկանող բանկային հաշիվների, շարժական և անշարժ գույքի վրա:


Երեք անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Մի թողեք մեր հայրենակիցներին բռնապետի հետ մեն մենակ. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը