30.09.2025
Միքայել Աջապահյանի գործը՝ 2026-ի ընտրությունների մթնոլորտի վտանգավոր տրիգեռ
prev Նախորդ նորություն

Բայց Հայաստանի վարչապետը չի հավաստիացնում, որ «զանգեզուրյան միջանցք» չի լինի

«Զանգեզուրի միջանցք» արտահայտություն չկա, չի եղել և, համոզված եղեք, չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում, ԵԽԽՎ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով վեհաժողովի պատգամավորների հարցերին:


«Չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որեւէ փաստաթղթում», իսկ գետնի վրա՞: Հայաստանի վարչապետը չի ասում, թե «չի լինի» այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, այլ հայտարարում է, թե «չի լինի որեւէ փաստաթղթում»:


Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «թղթերով ամեն ինչ կարգին կլինի», ինչպես կասեր «դասականը», իսկ ահա, որ «զանգեզուրյան միջանցք» չի լինի գետնի վրա, այսինքն՝ պարզապես չի լինի, Հայաստանի վարչապետը չի հավաստիացնում:


Ես ավելի վաղ առիթ եմ ունեցել մի քանի անգամ ասելու եւ գրելու, որ հայ-ադրբեջանական փաստաթղթերի քննարկումներում պաշտոնական Երեւանն իր առաջ դնում է առանցքային մի հարց՝ հասնել այնպիսի ձեւակերպումների, որոնք ապահովեն «քարոզչական ալիբի»:


Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում խոսում է այդ տրամաբանությամբ:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը