3.04.2026
Երբ Եռաբլուրը արգելքի տակ է, իսկ բանակի գաղտնիքները դառնում են ցուցադրություն
prev Նախորդ նորություն

Միքայել Աջապահյանի գործը՝ 2026-ի ընտրությունների մթնոլորտի վտանգավոր տրիգեռ

Դատախազ Արման Բաղդասարյանը պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար։


Սա այն դեպքում, երբ նույն հոդվածով պատիժը կարող է սահմանվել անգամ տուգանքով(նույնիսկ մի կողմ եմ թողնում առաջադրված մեղադրանքի անհեթեթությունը)։


Այսպիսի պահանջը չի կարելի անվանել «արդարադատություն»․ սա քաղաքական պատանդի գործ է։


Արդարադատության անվան տակ ազատազրկում կիրառվում է միայն ավտորիտար երկրներում։


Դատարանը հոկտեմբերի 3-ին կհրապարակի վճիռը, սակայն ակնհայտ է՝ դատախազությունն ու դատարանը կաշկանդված են գործադիր իշխանության կողմից։


Նիկոլ Փաշինյանը երկընտրանքի առջև է․


● Կանգնեցնել իրավական այս բեսպրեդելը,


● Կամ երկիրը գլորել ավտորիտարիզմի ճահիճ։


Այս գործընթացը նաև ուղիղ ազդանշան է 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ․ իշխանությունը մտադիր է վերարտադրվել ոչ թե մրցակցային ընտրություններով, այլ վախեցնելու և հակառակորդներին պատանդի վերածելու մեթոդներով։


Միքայել Աջապահյանի գործը տրիգեռ է, որ Հայաստանը կանգնած է անդառնալի ավտորիտարիզմի ճահիճ գլոլրվելու վտանգի առաջ:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց


 


 

Բայց Հայաստանի վարչապետը չի հավաստիացնում, որ «զանգեզուրյան միջանցք» չի լինի
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար