1.10.2025
Բայց Հայաստանի վարչապետը չի հավաստիացնում, որ «զանգեզուրյան միջանցք» չի լինի
prev Նախորդ նորություն

ՔՊ-ում կասկածները խորանում են. ինչ է իրականում ստորագրվել Վաշինգտոնում․ ԶԼՄ

«Հրապարակ» թերթը գրում է․


««Զանգեզուրի միջանցքի», Հայաստանը կապիտուլացնելու մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները խժդժություններ են մտցրել նաեւ իշխող թիմում։


ՔՊ վերնախավը դժգոհել է՝ նման հայտարարություններից հետո ինչպե՞ս մարդկանց ասեն, որ խաղաղություն են հաստատել, եկեք՝ մեզ ընտրեք: Ինչպե՞ս հավատացնեն, որ վաշինգտոնյան համաձայնագրով խաղաղություն են բերել։


Նրանց հանգստացրել են, թե Ալիեւն իր ներքին լսարանի համար է այդ հայտարարություններն անում: Սակայն այդ հավաստիացումներից հետո էլ ՔՊ-ում խոսակցությունները չեն դադարել։


Շարքերը տարբեր վարկածներ են քննարկում: Ոմանք կասկածում են, որ իրականում այլ փաստաթուղթ է կնքվել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, պարզապես Ալիեւը թույլ է տվել, որ Փաշինյանը դա ներկայացնի իբրեւ խաղաղության համաձայնագիր եւ դրանով գնա ընտրության, քանի որ երեւի Նիկոլից շատ է ուզում, որ ՔՊ-ն վերարտադրվի, որ դրանից հետո իր բոլոր ծրագրերը կամաց-կամաց իրականություն դառնան: Իսկ թե ինչու է այդ դեպքում նման հայտարարություններով փչացնում Փաշինյանի ռեյտինգը, ՔՊ-ում դրա բացատրությունն էլ են գտել` շանտաժ է անում, որ հետո ավելին ստանա»:


 


 

Քաղաքական ներկայացու՞մ, թե իրական երկխոսությու՞ն. թյուրքագետ
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը