Թուրքիայի հանրաքվեն` Էրդողանի կյանքի ու մահվան հարց
Ապրիլի 16–ին թուրքերը պետք է մասնակցեն հանրաքվեին, որտեղ նախագահական համակարգին անցում կատարելու հետևանքով երկրի ողջ իշխանությունը դե–յուրե կենտրոնանալու է Էրդողանի ձեռքում։ Եթե սահմանադրական հանրաքվեն տապալվի, ապա Էրդողանի հակառակորդները կարող են նրան ստիպել հրաժարական տալ։ Այդ դեպքում նա կզրկվի իշխանությունից և դատական հետապնդման կենթարկվի։
Թուրքիայի հարցերով փորձագետ Գարետ Ջենքինսը հայտարարել է, որ եթե ապրիլին հաղթանակ տանի Էրդողանը, ապա նրա կուսակցության ներսում հնչող կրիտիկական ձայները ժամանակավորապես կլռեն, սակայն խնդիրները կմնան։
Նա նշել է, որ քրդական և իսլամիստական ծայրահեղականների ահաբեկչությունները չեն վերանա։ Եթե սահմանադրական փոփոխությունների հակառակորդների ճամբարը հաղթի, ապա դա կարող է հանգեցնել քաղաքական թրենդի փոփոխությանը, փոխանցում է profile.ru կայքը։
Ապրիլյան հանրաքվեին նախորդել է նյարդային պայքար։ Մի կողմից նախագահն է, ով ղեկավարում է բոլոր պետական ինստիտուտները, ոստիկանությունը, արդարադատությունը, իսկ մյուս կողմից`մասնատված ընդդիմությունը, որոնղ մի մասը գտնվում է բանտերում։ Սակայն Էրդողանը մինչև վերջ վստահ չէ իր հաղթանակում հանրաքվեի նախօրեին։
Էրդողանի համար ապրիլի 16–ին շատ բան է որոշվելու։ Եթե նա չկարողանա անցկացնել հանրաքվեն ու ստանալ դրական արդյունք, ապա նրան սպառնում է հրաժարական ու դատական հետապնդում։