24.11.2024
Սաղաթելյան. ՀՀ-ն գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի բացասական քարոզչության ներքո
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգյանը մեկնում է ԱՄԷ ներդրումների ետևից

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:


Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ նախագահը մասնակցելու է մարտի 22-ին Աբու Դաբիում կայանալիք հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին, որի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարեվերջին ՀՀ Նախագահի ԱՄԷ պաշտոնական այցի ժամանակ:


Այն ժամանակ Սերժ Սարգսյանը հայդիպել էր Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության հետ և կարևորել Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը: Այդ հանդիպումների արդյուքնում մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթեր էին ստորագրվել:


Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագիր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրեր «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման ազգային վարչության միջև արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության մասին», «Հայաuտանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև գիտական և տեխնիկական համագործակցության մասին»:


Բացի այդ ստորագրվել էր համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի և Արաբական Միացյալ Էմիրությունների առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև` Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ներդրումային և բիզնես հնարավորությունների ընդլայնման մասին»: