25.11.2024
Տեր-Պետրոսյան. Եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների` չէր մասնակցի ՄԽ  աշխատանքներին
prev Նախորդ նորություն

Սաղաթելյան. ՀՀ-ն գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի բացասական քարոզչության ներքո

"Հայաստանի տեղեկատվական միջավայրն ունի մի շարք առանձնահատկություններ: Մենք գտնվում ենք առնվազն Թուրքիայի և Ադրբեջանի բացասական քարոզչության, հակահայկական նախաձեռնությունների թիրախում: Միաժամանակ, Հայաստանում արվում է ամեն հնարավորը, որպեսզի նվազեցվի ագրեսիվ արտաքին տեղեկատվական հոսքերի բացասական ազդեցությունը հասարակության վրա":


Այս մասին «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով միջոցառմանը հայտարարեց Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը:


Նրա խոսքով` խոսքի և մամուլի ազատությունը ու դրանց շարունակական զարգացումն այն արժեքներն են, որոնք առաջնային են ժողովրդավարական գործընթացների համատեքստում: Հաղորդակցության և մեդիա ոլորտի մասնագետները շարունակում են փնտրել այն ուղիները, որոնց շնորհիվ լիարժեք կապահովվի տեղեկատվության հասանելիությունը, խոսքի ազատության իրավունքի իրացումն ու, միաժամանակ, տեղեկատվության փոխանակման արդյունքում անվտանգության նոր սպառնալիքներ ի հայտ չեն գա։ Եվ այս առումով, նկատեց նա, հատկապես կարևորվում է իշխանության և հասարակության, քաղաքական գործընթացներին մասնակցող բոլոր ուժերի միջև շարունակական երկխոսությունը ավանդական ԶԼՄ-ների և նոր հարթակների միջոցով։


Ողջույնի իր խոսքում Յանինա Դուբեյկովսկայան նշեց, որ Հաղորդակցության համաշխարհային ֆորումի նպատակն այնպիսի հարթակ դառնալն է, որտեղ հնարավոր կլինի աշխարհի տարբեր ծայրերից ժամանած փորձագետների հետ միասին մասնագիտական միջավայրում քննարկել հաղորդակցության զարգացման հնարավոր ուղիները: