Տեր-Պետրոսյան. Եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների` չէր մասնակցի ՄԽ աշխատանքներին
Ով ասաց, թե ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվում, ուղղակի բանակցությունները հենց դրա համար են, որ կողմերը փորձում են որքան հնարավոր է այն ավելի շահեկան դարձնեն իրենց համար` պայքարում է և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով` եթե սկզբում կողմերի միջև տարաձայնությունները հսկայական էին, ապա այսօր դրանց թիվը հասել է ընդամենը մեկ-երկու հարցի։
Լևոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ` եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների, ապա ընդհանրապես չէր մասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։
«Երկու կողմն էլ համաձայն են փոխզիջումների, բայց երկու կողմն էլ փորձում են կորզել որքան հնարավոր է շահեկան պայմաններ իր համար։ Սա բնական ընթացք է, էդպես է եղել բոլոր պլանների մեջ՝ և փուլայինի, և՛ փաթեթայինի և ընդհանուր։ Վերջիվերջո գալիս է մի պահ, որ կողմերն ասում են այո կամ ոչ»,- հավելել է ՀՀ առաջին նախագահը: