24.11.2024
Սերժ Սարգյանը մեկնում է ԱՄԷ ներդրումների ետևից
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Բոլոր ոլորտներում լավ ապրելու համար արդյունավետության պակաս ունենք

«Մեր ծրագիրն իրագործելի է, քանի որ դա ցույց ենք տալիս մեր 6 ամսվա փորձով՝ կատարված աշխատանքով և արձանագրված առաջընթացով»: Այս մասին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ նախընտրական  հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:


Նրա խոսքով` ՀՀԿ-ն վստահ է, որ երկիրը սկզբունքորեն այլ, զարգացած ու ժամանակակից երկիր կարող է լինել: Հաշվի առնելով առկա սահմանափակումները, մարտահրավերները, սպառնալիքներն ու տարածաշրջանը՝ իրենք ներկայացրել են այդպիսի ծրագիր և վստահ են, որ մեր ծրագիրն իրագործելի է, քանի որ դա են ցույց տալիս կառավարության 6 ամսվա  աշխատանքը:


Կարեն Կարապետյանի ներկայացմամբ, բոլոր ոլորտներում լավ ապրելու համար արդյունավետության պակաս ունենք:


«Օրինակ, մեր գյուղատնտեսությունը գնում է ոչ ճիշտ ուղղությամբ: Ուժեր կան, որոնք ասում են՝ մեր պապական մեթոդներով պետք է առաջ գնանք: Եթե մեր պապական մեթոդներով գյուղատնտեսությունում առաջ գնանք, վարի ենք գնալու, որովհետև դա բացարձակ սխալ ուղղություն է: Ամբողջ աշխարհն այսօր նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ է կիրառում: Մեր ծրագրի առավելություններից մեկն այն է, որ մենք առաջարկում ենք էվոլյուցիոն և բնականոն զարգացում: Դա չի նշանակում, որ մենք արագացման կամ փոփոխությունների տեմպը դանդաղեցնելու ենք: Բայց ես անձամբ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, չափազանց անհանգիստ եմ մեր հասարակության մեջ առկա քաղաքական լարվածությունից, հնարավոր զարգացումներից, որոնք կարող են բերել ապակայունացման, էքպերիմենտների, ավանտյուրաների, որովհետև մեր խաղի գինը շատ թանկ է:


Մենք ունենք Արցախ, ունենք մեր երկրի վաղվա օրը և ունենք պատասխանատվություն մեր երկրի ապագայի նկատմամբ: Այդ իսկ պատճառով ուղիղ ասում եմ՝ ձեր ձայնը տվեք մեր ռեյտինգային թեկնածուներին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը», - ասել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը: