23.11.2024
Աբդոլահիան. C-300 համալիրները Իրան կառաքվեն մոտակա ժամանակներս
prev Նախորդ նորություն

Իրանը Ռուսաստանից նոր C-300 համակարգեր կստանա անմիջապես գործարանից

Իրանը Ռուսաստանից C-300 համակարգեր կստանա ուղիղ արտադրությունից, այլ ոչ թե պաշտպանության նախարարության պահեստներից: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով Ռազմա-արդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարի տեղակալ Օլեգ Բոչկարյովին:

ՌԴ նախագահի ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ զենիթա-հրթիռային համակարգերի առաքումն իրականացվելու է հին պայմանագրի համաձայն, սակայն հաշվի առնելով գնային փոփոխությունները: Նրա խոսքով, արժույթի տատանման հետևանքով գները կարող են փոփոխվել, կարող են փոխվել անգամ համալիրի որոշ սարքավորումներ, սակայն դա կլինի նույն C-300: Կոժինը, սակայն, չի մանրամասնել համալիրի մոդիֆիկացիան:

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Եվգենի Լուկյանովը նշել է, որ Իրանին C-300-ի մատակարարման որոշումը կայացված է, սակայն պայմանագրի իրականացումը որոշակի ժամանակ կխլի, փոխանցում է Vz.ru կայքը:

Մինչ այդ, VERELQ-ը հաղորդել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարարի արաբական և աֆրիկյան պետությունների հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Թեհրանի վստահությունն է հայտնել ռուսական զենիթա-հրթիռային C-300 համալիրների մոտակա մատակարարումների հետ կապված:

2007թ.-ին Ռուսաստանը Իրանի հետ ստորագրել էր հինգ դիվիզիոն С-300ПМУ-1 համակարգերի առաքման պայամանագիր, որի ընդհանուր արժեքը կազմում էր մոտ 800 միլիոն դոլար: Սակայն դրանք այդպես էլ չէին տրամադրվել Իրանին:

Իրանի նկատմամբ այդ համակարգերի տրամադրման արգելքը կիրառվել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից 2010թ.-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի կատարման համաձայն: Հետագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղյալ էր հայտարարել Իրանին C-300 զենիթա-հրթիռային համակարգերի տրամադրման արգելքը: