8.11.2024
Ինչու՞ Ռիգայի գագաթաժողովը հաջողակ էր Հայաստանի համար
prev Նախորդ նորություն

Աբդոլահիան. C-300 համալիրները Իրան կառաքվեն մոտակա ժամանակներս

Իրանի արտաքին գործերի նախարարի արաբական և աֆրիկյան պետությունների հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Թեհրանի վստահությունն է հայտնել ռուսական զենիթա-հրթիռային C-300 համալիրների մոտակա մատակարարումների հետ կապված:

«C-300 համալիրների հետ կապված խնդիրների կարգավորման բանակցությունները և հանդիպումները շատ հաջող են ընթացել և ես կարծում եմ, որ այդ հարցի շուրջ պրակտիկ քննարկումները կավարտվեն մոտակա ժամանակներս»,-նշել է Աբդոլահիանը: Փոխանցում է iran.ru կայքը:

Պատասխանելով համալիրների առաքման կոնկրետ ժամկետների մասին հարցին նա նշել է, որ Իրանը հույս է հայտնում, որ դա տեղի կունենա ամենահարմար առաջին իսկ հնարավորության դեպքում:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ 2007թ.-ին Ռուսաստանը Իրանի հետ ստորագրել էր հինգ դիվիզիոն С-300ПМУ-1 համակարգերի առաքման պայամանագիր, որի ընդհանուր արժեքը կազմում էր մոտ 800 միլիոն դոլար: Սակայն դրանք այդպես էլ չէին տրամադրվել Իրանին:

Իրանի նկատմամբ այդ համակարգերի տրամադրման արգելքը կիրառվել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից 2010թ.-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի կատարման համաձայն: Հետագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղյալ էր հայտարարել Իրանին C-300 զենիթա-հրթիռային համակարգերի տրամադրման արգելքը:

ՌԴ արտաքին գործերի նախարարի խոսքով, կայացնելով նման որոշումը, ՌԴ-ն առաջնորդվել է իր կոմերցիոն շահերով, ինչպես նաև հաշվի է առել հեղինակության հարցը:
Իրանը Ռուսաստանից նոր C-300 համակարգեր կստանա անմիջապես գործարանից
Հաջորդ նորություն next