21.04.2025
Լուսանկար` mamul.am
prev Նախորդ նորություն

Մակրոն, Վատիկան և Ռոտշիլդներ․ իշխանության համար պայքար և ապագայի հանդեպ վախ

Ֆրանսիայի նախագահն ըստ էության փորձում է փրկել Ֆրանսիայի տեղն ու դերը համաշխարհային վերաձեւումների այս գործընթացում: Նրա ուղերձի առանցքային դետալը թերեւս այն էր, որ հայտնում է Եվրոպայի «միջուկային վահան» դառնալու հնարավորության մասին:


Մակրոնի բուն մտահոգությունը նախ եւ առաջ սեփական իշխանությունն է: Նա ավարտում է նախագահական ժամկետը, պետք է մտածի իր հետեւից նոր իշխանություն ձեւավորելու մասին: Հաշվի առնելով Եվրոպայում աջ ուժերի առաջանցիկ հաջողությունները, Ֆրանսիայում եւս կա այդ ուժերի առաջընթացի հավանականություն: Այստեղ Մակրոնի համար անձնական հարց է՝ ի վերջո ցանկացածը մտածում է իշխանությունից հետո իր անվտանգության մասին, որովհետեւ ոչ ոք սուրբ չէ իր իշխանությամբ, եւ բնականաբար մտածում են այն ուժերը, որոնք Մակրոնին բերել են իշխանության՝ բանկային կապիտալը՝ Ռոտշիլդները, եւ պարզապես՝ Վատիկանը:


Սակայն, վերը նշածս հանգամանքները նաեւ այն մասին են, որ Ֆրանսիայի նախագահի գործողություններում անձնական հարցից զատ նաեւ գլոբալ հարց է, բառի հենց գլոբալիստական իմաստով: Նրա վրա դրված է եվրաատլանտյան միջավայրում գլոբալիստական թեւի «առաջնագծի» համար պատասխանատվությունը: Լոնդոնը, ինչպես գործնականում միշտ, իր յուրօօրինակ աշպարհափիլիսոփայությամբ հրաժարվում է լինել առաջնագիծ, գերադասելով մնալ այսպես ասած «ուրվականային կայսրության» իր ամպլուայի մեջ եւ գործել թիկունքում:


Դրա համար հիշատակեցի, որ Մակրոնի ուղերձին գրեթե «զզուգահեռ», Բրիտանիայի վարչապետը ելույթ էր ունենում պառլամենտում եւ ասում, որ ԱՄՆ ու Եվրոպայի միջեւ ընտրելը իրենցը չէ, իրենք չպետք է դնեն այդպիսի խնդիրը:


Փաստորեն, այդպիսի խնդիր դրվում է Մակրոնի՞ առաջ, թե՞ նրան չի մնում այլ բան, քան տեղ ու դեր պահելու համար ստանձնել այդ խնդիրը, որը չի ստանձնում ոչ ոք: Վերջին հաշվով, իսկ ո՞վ, եթե ոչ Եվրոպայի միակ միջուկային տերությունը: Խոսքը բնականաբար այսպես ասած «ցամաքային Եվրոպայի» մասին է, եւ կազմակերպական իմաստով՝ Եվրամիության:


Բուն հարցն այն է, թե այդ հավակնոտ ուղերձից անդին, Ֆրանսիան ինչ հնարավորություններ ունի այդ հավակնությունները առաջ մղելու, սպասարկելու, կյանքի կոչելու համար: Եվ սա է մեծագույն հարցը, հաշվի առնելով այն, որ ուկրաինական պատերազմի ընթացքում Ֆրանսիայի նախագահը ըստ էության բաց է թողելլ իսկապես լուրջ դերակատարման հնարավորությունը:


Վերջինը 2024 թվականի մայիսին էր, երբ Փարիզ այցելեց Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: Նա եվրոպական տուրնեի ընթացքում եղավ Փարիզում, Բելգրադում եւ Հունգարիայում: Սին ըստ էության գործարք էր առաջարկում Եվրոպային, բայց մեծ հաշվով չգտավ համարժեք մասշտաբի գործընկեր՝ Օրբանից զատ:


Ֆրանսիան մնաց Բայդենի վարչակազմի ստվերում, գերադասելով դուրս չգալ այդ ստվերից: Հիմա ստվերը չկա, Փարիզը մնացել է «արեւի տակ», բայց ամբողջ հարցն այն է, որ պայքարի տրամաբանությունը ոչ թե տեղն է արեւի տակ, այլ «կառուցապատման» տարածքը:


Հիմա Ֆրանսիան հայտարարում է, որ պատրաստ է «կառուցապատել» Եվրոպան: Բայց, բուն հարցն այն է, որ դա անելու համար պետք է, որ նա «բնակարաններ վաճառի» մի շենքում, որի հիմքն իսկ փորած չէ, այլապես չունի կառուցապատումը իրականացնելու բավարար միջոցներ:


Իսկ Ֆրանսիայի «ակցիաները» այսօր բարձր չեն, մի շարք պատճառներով: Ֆրանսիայի նախագահը քայլ է անում դրանք բարձրացնելու համար, բայց բուն հարցն այն է, թե ակցիաները որքանո՞վ կբարձրանան պարզապես բարձր գոռալու արդյունքում:


Քաղաքագետ Հակոբ Բադալյան


 

USAID-ի լուծարում․ վերջ Հայաստանի էներգետիկայում լիբերալ փորձարկումների՞ն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ