6.03.2025
Մակրոն, Վատիկան և Ռոտշիլդներ․ իշխանության համար պայքար և ապագայի հանդեպ վախ
prev Նախորդ նորություն

USAID-ի լուծարում․ վերջ Հայաստանի էներգետիկայում լիբերալ փորձարկումների՞ն

USAID լուծարումն ուղիղ անդրադարձ է ունենալու Հայաստանի էներգետիկ քաղաքականության վրա:


Հիշեցնեմ, որ հենց այդ կազմակերպության կողմից է փաստացի մշակվել ու կյանքի կոչվել Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագիրը՝ դրանից բխող բոլոր ռիսկային հետևանքներով:


Հենց այս կազմակերպության կողմից է մշակվել Հայաստանի էներգետիկայի զարգացման պլանը (մինչև 2036 թ.), որում փաստացի հարցականի տակ է դրվում Հայաստանում ՛՛խաղաղ ատոմի՛՛ ապագան, հիմնավորվում է էքսպերիմենտալ բնույթ կրող փոքր մոդուլային կայանի կառուցման անհրաժեշտությունը, որպես առաջնահերթություն ներկայացվում առավելապես վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Պլան, որում անտեսված է Հայաստանի էներգետիկայի համար առանցքային նշանակություն ունեցող իրանական ուղղությունը:


Հենց այս կազմակերպության կողմից է շրջանառության մեջ դրվել մի անհեթեթ, հակագիտական մեթոդ՝ երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության գնահատում ըստ ներկրվող էներգակիրների քանակի:


Պարզ է, որ USAID լուծարումը անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանի էներգետիկ քաղաքականության ազատականացման դինամիկայի նվազմանը: Եվ դա, կարծում եմ, լավ լուր է:


Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյան