12.02.2025
Մեր մեջ արատավոր երևույթների գլխավոր սերմանողը ՔՊ-ն է, դրանից են սնվում
prev Նախորդ նորություն

Արցախում ծնված ԱԽ քարտուղարի համար հայրենիքն ու հողը ոչինչ են պաշտոնի ու փողի առաջ

Օբյեկտիվ առումով բոլորս կենտրոնանում ենք Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի նման օդիոզ դեմքերի` Արցախի վերաբերյալ հնչեցվող հակահայ ձևակերպումներին և շատ ժամանակ մոռանում, որ նրանց թիկունքում կամ արանքում ծվարել է մի արցախցի բարձրաստիճան պաշտոնյա, ում համաքաղաքացիները բոլոր պատերազմներում ամենաակտիվ ձևով մասնակցություն են ունեցել, շատերը զոհվել են, իսկ ինքը` ուրանալով իր ծննդավայրն ու հայրենակիցներին, պաշտոնը և կարգավիճակը պահելու համար պատրաստ է համակերպվել Արցախի դեմ մշտապես իրականացվող այլանդակ արշավներին:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ծնվել, մեծացել ու ձևավորվել է Արցախի Մարտունի քաղաքում, համակերպվել է նրա հետ, որ իր քպ-ական թիմակիցները վիրավորում և թշնամական վերաբերմունք են հրահրում իր ծննդավայրում, իր հետ մեծացած արցախցիների նկատմամբ:

Արմեն Գրիգորյանը ոչ միայն «կուլ է տալիս» այդ գարշանքն ու ծաղրը, այլ ինքը ևս կրում է գործող իշխանության հռչակած «Արցախն Ադրբեջան է և վե´րջ» կարգախոսը:

ԱԽ քարտուղարը ոչինչ չունի ասելու իր այն թիմակիցներին, ովքեր անարգում են արցախցիների վաստակը, թափած արյունն ու զոհաբերությունը, որովհետև իր նմանների համար հայրենիքն ու հողը ոչինչ են պաշտոնի ու փողի առաջ:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 


 

Լուսանկար Դավիթ Խաժակյանի Ֆեյսբուքյան էջից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` lrt.lt
10.02.2025
Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի Ձայնը»