ՀՀ զարգացման ցանկացած տեսլական թերի է, եթե հաշվի չի առնում աշխարհագրական իրականությունը
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը վերջերս հարցազրույց է է տվել Politico պարբերականին, որտեղ հնչեցրել է բավական հետաքրքիր և անկեղծ մտքեր։ Ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել դեսպանի այս մտքի վրա.
«Կան հասկացող մարդիկ, որոնք գիտեն, որ Թուրքիան անփոխարինելի գործընկեր է։ Երբ աշխարհը խաղաղության փուլում է, Թուրքիան կարևոր դիրքերում է զուտ իր աշխարհագրության բերում։ Իսկ երբ աշխարհն իրարանցման մեջ է, ապա Թուրքիան դառնում է շատ ավելի կարևոր»։
Գիտության մեջ սա կոչվում է աշխարհագրական դետերմինիզմ, կամ, պարզ բառերով ասած, երբ աշխարհագրությունը կանխորոշում է քաղաքական ու հասարակական զարգացումները։
Աշխարհագրությունը հնարավոր չէ անտեսել։ Երբ անտեսում ես, այն վրեժ է լուծում։ Թուրքիայի քաղաքական վերնախավերը մշտապես հասկացել են իրենց աշխարհագրական ռեսուրսները՝ Քեմալ Աթաթյուրքից մինչև Դավութօղլու և Էրդողան։
Հայաստանի զարգացման ցանկացած մոդել, ծրագիր, տեսլական թերի է և ոչ արդյունավետ, եթե այն հաշվի չի առնում աշխարհագրական իրականությունը։
Մեկ հայացք քարտեզին ավելի և մեծ վերլուծությունների կարիք չկա. հասկանալի է, թե որն է իրական խնդիրը, որտեղ են լուծումները։
Թուրքագետ Վարուժան Գեղամյան