24.11.2024
Փաշինյանը դեսպաններին ընտրության առաջ է կանգնեցրել. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Փաշինյանի օրակարգը տապալված է

Թերևս, վստահ կարելի է պնդել, որ Ադրբեջանը տեսանելի ապագայում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն չունի:

Նախօրեին Ադրբեջանի երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և նախագահի հատուկ հանձնարարությունների գծով օգնական Էլչին Ամիրբեկովը դարձյալ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը համարել են նախապայման: Ընդ որում, Բայրամովը այդ հայտարարությունն արել է Անկարայում՝ իր թուրք գործընկեր Ֆիդանի հետ բանակցություններից հետո, ինչն առնվազն նշանակում է՝ առաջընթաց պետք չէ սպասել նաև հայ-թուրքական հարաբերություններում:

Ամեն ինչ զիջելու գնով խաղաղության հասնելու Փաշինյանի օրակարգը տապալված է:

Նույնիսկ հեծանիվը չի օգնում:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց